IPBES. տարածաշրջանային երիտասարդական սեմինար 14/11/2023 Ավելին  Էկոհամակարգերի վերականգնման կարևորությունը 14/11/2023 Ավելին Դաշտամիջյան քամապաշտպան անտառաշերտերի բնապահպանական և սոցիալ-տնտնեսական կարևորությունը 10/11/2023 Ավելին Դպրոցների կանաչապատման նշանակությունը կլիմայի փոփոխությանը դիմակայելու տեսանկյունից: 07/11/2023 Ավելին Կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության կապը 05/11/2023 Ավելին Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը 05/11/2023 Ավելին Մաքուր խաղեր Երևանի բուսաբանական այգում 25/09/2023 Ավելին Ավելի շատ բերք՝ ամեն կաթիլից․ Հայաստանի ջրային ռեսուրսների պահպանությունը փոփոխվող կլիմայի պայմաններում 14/09/2023 Ավելին «Դարձնենք համայնքը Էներգաարդյունավետ» դրամաշնորհային մրցույթ 30/04/2021 Ավելին Էներգետիկ խմբագրաթոն հայալեզու Վիքիպեդիայում 22/03/2021 Ավելին #սրճա_էներգա_զրույցները սկսված են 22/03/2021 Ավելին

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է շրջակա միջավայրի հարցերով մտահոգ և շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններ ենթադրող որոշումների կայացմանը հանրության մասնակցության խթանման գործում շահագրգիռ անձանց կողմից 2016 թ. փետրվարի 19-ին:

Մենք վստահ ենք, որ առողջ շրջակա միջավայրը մարդու կայուն գործունեության կարևոր նախապայման է։

Մենք ձգտում ենք

Բարձրացնել իրազեկության մակարդակը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում տեղական, ազգային ու միջազգային մակարդակներում

Նպաստել շրջակա միջավայրի հանրային մոնիտորինգի արդյունավետ գործիքակազմի ներդրմանը

Աջակցել հանրությանը՝ իրացնելու առողջ ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքը

Վերահսկել կառավարության կողմից միջազգային պարտավորությունների կատարումը

Ապահովել բնապահպանական հարցերում անկախ փորձագիտական կարծիքների հասանելիությունը

Նպաստել էկոկրթությանը և հատկապես ոլորտի երիտասարդ մասնագետների փորձառության ձեռքբերմանը

Կազմակերպության նպատակներն են

Միավորել

Միավորել բոլոր այն անձանց ու կազմակերպությունների ջանքերը, որոնք շահագրգիռ են ներդնել իրենց ունակություններն ու հնարավորությունները՝ շրջակա միջավայրի վիճակի ու առողջ շրջակա միջավայրում ապրելու քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, խնդիրների լուծմանը աջակցելու համար

Իրազեկել

Բարոյական, հոգեբանական, մասնագիտական, աջակցություն ցույց տալ քաղաքացիներին, իրավաբանական անձանց՝ իրազեկ լինելու և որոշումների կայացմանը մասնակցելու իրենց իրավունքների գիտակցման և պաշտպանության գործում

Աջակցել

Աջակցել բնապահպանական գիտելիքների տարածմանը և բնակչության էկոլոգիական կուլտուրայի բարձրացմանը, հատկապես՝ երիտասարդության ու կանանց շրջանում

Նախաձեռնել

Նախաձեռնել և աջակցել հատկապես երիտասարդների ու կանաց հանրային մոնիտորինգի անցկացման, հանրային իրազեկմանն ուղղված նախաձեռնություններին

Նպաստել

Նպաստել նշված բնագավառում տեղական ու միջազգային կազմակերպությունների ինտեգրմանը և համագործակցությանը

Թիմ

Հիմնադիր, ծրագրերի ղեկավար

Մարի Չաքրյան

Գեո-էկոլոգիայի մագիստրոս է, էկո-լրագրող: Համոզված է, որ շրջակա միջավայրի դինամիկ փոփոխությունների շրջապտույտում պետք է պատրաստ լինել անակնկալների և մշտապես հարստացնել դրանց դիմակայելու ու հարմարվելու հմտություններն ու գիտելիքը: Հաջողությամբ մեկտեղում է փորձագիտական ու լրագրողական աշխատանքը կազմակերպության ծրագրերի ղեկավարման հետ, կազմակերպության ակտիվ գործունեության խթաններից է։ ԱլԳ քաղհասարակության կրթաթոշակառու է։

Համահիմնադիր, էկո-տեղեկատվության խորհրդատու

Սիլվա Այվազյան

2002 թ․-ից աշխատելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում՝ կարևորում և անհրաժեշտ պայման է համարում հասարակության իրազեկությունը և ակտիվ մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացին։ Հավատում է թիմի՝ հետաքրքիր ծրագրերի իր հեղինակային մտահղացումները իրագործելու ներուժին։

Համահիմնադիր

Անուշ Բեյբության

Ուսանել է ԵՊՀ արևելյան լեզուների և գրականության ֆակուլտետում, ունի թուրքագետ, բանասերի և թարգմանչի որակավորում: Մասնակցել է Դրեզդենի Տեխնիկական Համալսարանի և Նյու Դելիի Թերիի համալսարանի վերապատրաստման դասընթացներին: Աշխատել է Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցում, ներկայումս աշխատում է ՀՀ ԲՏԱ նախարարության հասարակության հետ կապերի բաժնում:

Համահիմնադիր, էկոկրթության խորհրդատու

Նատալյա Մանուկյան

Մասնագիտությամբ աշխարհագրության ուսուցիչ է: Մանկավարժական համալսարանն ավարտելուց ի վեր դասավանդում է դպրոցում: 10 տարի համակարգել է Ապարանի բնապահպանական հասարակական տեղեկատվության «Օրհուս» կենտրոնի աշխատանքը: Շարունակական աշխատանք է տանում համայնքի բնակիչների հետ՝ բնապահպանական իրավունքների և պարտականությունների իրազեկման, բնության հետ ներդաշնակ ապրելու, բնական միջավայրի հետ գրագետ ու բարեկամական հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ:

Էկոիրավունքի խորհրդատու

Ռուզաննա Ղազարյան

«Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամի նախագահն է։ Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական: 2003 թ.-ից պայքարում է Երևանի Դալմայի այգիների հողօգտագործողների շահերի պաշտպանության, ինչպես նաև Դալմայի այգիներից մնացած հատվածների պաշտպանության համար:

Հասարակայնության հետ կապերի խորհրդատու

Մանե Մադոյան

Մանեն աշխատում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ՝ կառույցների գործունեությունը տեսանելի դարձնելով զանգվածային լրատվամիջոցներին և հանրությանը։ ՀՄԻԿ-ի թիմին միացել է՝  համոզված լինելով, որ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրների լուծման կարևոր բաղադրիչներից մեկը հանրության իրազեկումն է։

Ծրագրերի համակարգող, դասընթացավար

Ասյա Այվազյան

Մի քանի տարի աշխատելով ՀՀ առաջատար մեծ ընկերություններում, Ասյա Այվազյանը սկսել է աշխատել փոքր բիզնեսի աջակցության ոլորտում։ Երկու տարի աջակցելով Սիրիահայ ստարտափ բիզնեսներին՝ Ասյան միացել է ՀԻՄԿ թիմին, որտեղ շարունակում է իր աշխատանքային գործունեությունը բնապահպանության և փոքր բիզնեսին աջակցության ոլորտում։

Ծրագրերի օգնական

Ջուլիա Աթաբեկյան

Ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի զբոսաշրջություն բաժինը, սիրում եմ ճանապարհորդել և բացահայտել գեղեցիկը բնության մեջ։ ՀԻՄԿ թիմին միացել է 2020թ.-ին:

Ծրագրեր

Facebook