Կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության կապը

Նախ պետք է նշել, որ ինչքան ինտենսիվ է տեղի ունենում երկրագնդի մակերեսի բուսական ծածկույթի աճը, այդ թվում նաև գյուղատնտեսական մշակաբույսերով հողատեսքերի ծածկվածությունը, այնքան կլիման դժվար է փոխվում: Եթե մարդկանց հաջողվի բուսածածկը ավելացնել և վարել ինտենիսիվ գյուղատնտեսություն, ապա կլիման շատ կայուն բնույթ կունենա: Բայց մյուս կողմից ինտենսիվ գյուղատնտեսությունը չափազանց մեծ բացասական ազդեցություն ունի ագրոէկոհամակարգերի վրա, քանի որ մեծ քանակությամբ  հանքնային պարարտանյութեր և պեստիցիդներ են օգտագործվում, հողատարածքները ոռոգվում են աղտոտված ոռոգման ջրերով, որոնց օգտագործումը կենդանի օրգամիզմներին մեծ վնաս են հասցնում, այդ թվում՝ սննդային շղթայի միջոցով անցնում են մարդու օրգանիզմ և առողջական տարբեր խնդիրներ են առաջացնում։ Այդ է պատճառը, որ որպես կլիմայի փոփոխությանը դիմակայելու միջոց ինտենսիվ գյուղատնտեսությունից անցում է կատարվում օրգանական և կայուն գյուղատնտեսության, որոնց ճիշտ վարումը կնպաստի կլիմայական խելացի գյուղատնտեսության զարգացմանը:

Կանխատեսվում է, որ ջերմաստիճանի բարձրացման հետևանքով Հայաստանում հողի խոնավությունը կնվազի մինչև 30 %, կտրուկ կնվազի հացազգիների, բանջարանոցային և մրգատու մշակաբույսերի արդյունավետությունը, մինչև 10 % կկրճատվի արոտավայրերի ընդհանուր մակերեսը և դրանց բերքատվությունը, ինչպես նաև մոտ 30 % կնվազի մսատու և կաթնատու կենդանիների գլխաքանակը և մթերատվությունը: ՀՀ գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել՝ ագրոկլիմայական գոտիների տեղաշարժի, մշակաբույսերի բերքատվության նվազման (մինչև 20 %), գյուղատնտեսական հողերի վատթարացման և արդյունավետության նվազեցման, արոտավայրերի և խոտհարքների դեգրադացման: Այս ոլորտում կլիմայի փոփոխության պայմաններում կարևոր հարց է դառնում տվյալ գոտուն և տարածքին նպատակահարմար մշակաբույսի ընտրությունը, այսինքն՝ առաջնահերթ են դառնում չորադիմացկունության և բույսերի վաղահասության խնդիրները:

 

Սիլվա Այվազյան

բնապահպանական գիտությունների մագիստրոս

 

Նյութը պատրաստվել է «Կլիմայադիմակայուն Կուրթան ծրագրի շրջանակում», որն իրականացնում են Կուրթանի միջնակարգ դպրոցը՝  ՀԻՄԿ ՀԿ-ն հետ համագործակցությամբ։

 

«Կլիմայադիմակայուն Կուրթան» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ֊ի «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում` Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ և «Դիլիջանի» երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ֊ի հետ։