«Դարձնենք համայնքը Էներգաարդյունավետ» դրամաշնորհային մրցույթ
Հարգելի գործընկերներ,
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն՝ Գերմանիային միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ECOserve ծրագրի իրազեկման բաղադրիչի շրջանակում, հայտարարում է «Դարձնենք համայնքը Էներգաարդյունավետ» խորագրով էներգաարդյունավետ լուծումների դրամաշնորհային մրցույթ Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի ծրագրի թիրախ համայնքների համար:
Մրցույթում կընդունվեն ծրագրային հայտեր, որոնք կառաջարկեն լուծումներ Էներգաարդյունավետության և այլընտարքային էներգիայի և վառելիքի օգտագործման ուղղությամբ։ Թեմաները կարող են ներառել, սակայն չեն սահմանափակվում հետևյալ ուղղություններով․ վառելափայտի և գոմաղբի օգտագործման քանակի և անտառհատումների կրճատում, գյուղատնտեսական թափոններից և մնացորդներից էներգիայի ստացում, կենսաբազմազանության պահպանություն, իրազեկության բարձրացում, հզորությունների ստեղծում և այլն։ Խրախուսվում են հայտեր, որոնք հաշվի կառնեն գենդերային հավասարությունը և կանանց մասնակցությունը նշված թեմաներում։
Մրցույթին կարող են դիմել հասարակական կազմակերպություններ, երիտասարդական ակտիվ խմբեր, համայնքային կրթական կամ համայնքահեն կառույցներ ECOserve-ի հետևյալ թիրախային համայքներից․
- Լոռու մարզի Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքեր
- Կոտայի մարզի Եղվարդ խոշորացված համայնք
- Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրեր և Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ համայնքներ։
Մրցույթին դիմելու պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերը
- Տրամադրվող մեկ դրամաշնորհի չափը կկազմի մինչև 2,600,000 դրամ
- Հայտատուից չի պահանջվում համաֆինանսավորում դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով, սակայն նման նախաձեռնությունները խրախուսվում են։
- Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված ժամկետը առավելագույնը 1,5 ամիս է։
- Հայտադիմումի կազմման համար կտրամադրվի տեխնիկական հարցերով խորհրդատվություն:
Մրցույթին դիմելու վերջնաժնակմետը մայիսի 10-ն է, ժամը՝ 18:00-ը:
Հաղթող գաղափարն ընտրվելու է ժյուրիի կողմից:
Հաղթողները կհայտարարվեն մինչև մայիսի 15-ը:
Անհրաժեշտ է հայտերն ուղարկել [email protected] հասցեին՝ մինչև ս.թ. մայիսի 10-ը, ժամը՝ 18:00-ը՝ էլեկտրոնային նամակի վերնագրի դաշտում (subject line) գրելով Էներգաիրազեկ:
Մանրամասների կամ ծրագրային առաջարկների կազմման խորհրդատվության համար դիմեք մեզ՝ 094700974 հեռախոսահամարով:
Ապրիլի 30-ին, ժամը՝ 17:00-ին կկազմակերպվի առցանց խորհրդատվություն, որի լինքը լրացուցիչ կտրամադրվի «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ ֆեյսբուքյան էջում և #էներգաիրազեկ խմբում:
Հայտերի գնահատման և ընտրության չափանիշներն են․
Չափանիշ | Միավոր | |
1 | Ծրագրի համապատասխանությունը մրցույթի նպատակին | 50 |
2 | Ծրագրի գործողությունների և արդյունքների չափելիությունը, հստակությունը, նորարարությունը, ծրագրի ավարտից հետո շարունակականությունը | 30 |
3 | Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը/համաչափությունը | 20 |