Էներգախնայողությունը իրավական, կազմակերպական, գիտաարտադրական, տեխնիկական և տնտեսական միջոցառումների մի ամբողջություն է, որն ուղղված են էներգակիրների խնայողությանը, էներգիայի ռացիոնալ, արդյունավետ օգտագործմանն ու վերականգնվող էներգառեսուրսների կիրառության խթանմանը:
Էներգախնայողությունը խնայված էներգիայի այն քանակությունն է, որը որոշվում էներգաարդյունավետության միջոցառումներից առաջ և հետո ծախսված էներգիայի քանակությունների տարբերությամբ, ըստ չափումների կամ գնահատման արդյունքների։
Համաշխարհային առաջավոր փորձը ցույց է տալիս, որ գործող տեխնոլոգիաների պայմաններում էներգախնայողական ներուժը կազմում է փաստացի էներգածախսերի մինչև 30-40%-ը, իսկ էներգակիրների տնտեսումը 2-3 անգամ ավելի էժան է, քան համարժեք քանակությամբ նոր էներգակիրների արդյունահանումն ու մատակարարումը սպառողներին:
Ցանկացած երկրի համար, էներգախնայողությունը համարվում է՝ էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության ավելացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:
Էներգախնայողությունը որպես էներգիայի աղբյուր, տնտեսապես շատ ավելի ձեռնտու է քանի էներգիայի մյուս աղբյուրները: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալների` էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դրամը, ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար ծախսված դրամը: