Բառարան

Էներգաարդյունավետությունը  ծախսած էներգիայի և ստացած արդյունքի հարաբերակցությունն է, այսինքն այն նկարագրում է, թե միավոր էներգիա ծախսելու դեպքում ի՞նչ արդյունք է ստացվում, որը կարող է լինել ապրանք, ծառայություն կամ աշխատանք։

Օրինակ, եթե երկու արտադրող, սպառելով նույն քանակի էներգիա, արտադրում են նույն ապրանքի տարբեր քանակություններ, ապա ավելի էներգաարդյունավետ է այն արտադրությունը, որն ավելի շատ ապրանք է արտադրել։

Այսինքն, էներգաարդյունավետությունը էներգիայի նվազագույն քանակի օգտագործմամբ անհրաժեշտ արդյունքի հասնելն է, իսկ էներգախնայողությունը՝ էներգիայի քիչ քանակի օգտագործումն է կամ ընդհանրապես դրա օգտագործումից հրաժարվելը:

Էներգախնայողությունը իրավական, կազմակերպական, գիտաարտադրական, տեխնիկական և տնտեսական միջոցառումների մի ամբողջություն է, որն ուղղված են էներգակիրների խնայողությանը, էներգիայի ռացիոնալ, արդյունավետ օգտագործմանն ու վերականգնվող էներգառեսուրսների կիրառության խթանմանը:

Էներգախնայողությունը խնայված էներգիայի այն քանակությունն է, որը որոշվում էներգաարդյունավետության միջոցառումներից առաջ և հետո ծախսված էներգիայի քանակությունների տարբերությամբ, ըստ չափումների կամ գնահատման արդյունքների։

Համաշխարհային առաջավոր փորձը ցույց է տալիս, որ գործող տեխնոլոգիաների պայմաններում էներգախնայողական ներուժը կազմում է փաստացի էներգածախսերի մինչև 30-40%-ը, իսկ էներգակիրների տնտեսումը 2-3 անգամ ավելի էժան է, քան համարժեք քանակությամբ նոր էներգակիրների արդյունահանումն ու  մատակարարումը սպառողներին:

Ցանկացած երկրի համար, էներգախնայողությունը համարվում է՝ էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության ավելացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:

Էներգախնայողությունը որպես էներգիայի աղբյուր, տնտեսապես շատ ավելի ձեռնտու է քանի էներգիայի մյուս աղբյուրները: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալների` էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դրամը, ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար ծախսված դրամը: