Էներգետիկ խմբագրաթոն հայալեզու Վիքիպեդիայում

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն և «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն #Էներգաիրազեկ նախաձեռնության շրջանակում 2021 թ․ մարտի 1-ին մեկնարկում են էներգաարդյունավետությանը և էներգախնայողությանը նվիրված բաց խմբագրաթոն։

Մարտի 10-25-ը պատանիներն ու երիտասարդները փորձված խմբագիրների աջակցությամ հայալեզու Վիքիպեդիա առցանց հանրագիտարանում կմշակեն ու կտեղադրեն էներգիայի արդյունավետ օգտագործման ու էներգախայողության թեմայով կրթաճանաչողական նյութեր և հոդվածներ։

Խմբագրաթոնի շրջանակում՝ մարտի 1-10-ը, խմբագրության փորձ չունեցող մասնակիցների համար կանցկացվի խտացված առցանց դասընթաց. կազմակերպիչները մասնակիցներին կներկայացնեն էներգետիկ ոլորտին առնչվող հիմնական տեղեկություններն ու եզրույթները, ինչպես նաև կօգնեն ձեռք բերել Վիքիպեդիայում աշխատելու հմտություն և փորձ։

Մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ ծավալով և որակով աչքի ընկած հոդվածների հեղինակներին սպասում են նաև խրախուսական մրցանակներ։

Խմբագրաթոնի նպատակն է բարձրացնել էներգաարդյունավետության և էներգախնայողության վերաբերյալ իրազեկության մակարդակը, ինչպես նաև ավելացնել Հայերեն Վիքիպեդիայի որակյալ հոդվածները և հանրության հետաքրքրությունը Վիքիպեդիայի նկատմամբ։

էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում» նախաձեռնությունն իրագործում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի աջակցությամբ։

Գրանցվելու համար անհրաժեշտ է նախապես լրացնել հետևյալ էլեկտրոնային հայտը։

Խմբագրթոնի դասընթացներին գրանցվելու վերջնաժամկետը 2021 թ․ փետրվարի 28-ն է։ Տեխնիկականբոլոր հարցերի դեպքում զանգահարեք +374 94 700 974 հեռախոսահամարով։