#սրճա_էներգա_զրույցները սկսված են
#էներգաիրազեկ նախաձեռնության շրջանակում մեկնարկել է թեմատիկ զրույց-քննարկումների շարքը։ Ծրագրի թիմը սովորական դարձած աշխատասենյակների փոխարեն համայնքի բնակիչների հետ հանդիպում է իրենց տանը։ Սովորական սուրճի սեղանի շուրջ հարևաններով զրուցում են ոչ սովորական թեմայից՝ էներգիայից։
Ինչպե՞ս խնայել էներգիան, ի՞նչ վառելիք օգտագործել միջավայրն ու բնությունը չվնասելու համար․ դեռ իրենց տատուպապի ժամանակներում փորձարկած մեթոդներն են հիշում, համեմատում այս օրերին առաջարկվող տարբերակների հետ, քննարկում դրանց կիրառության հնարավորությունները տանը, համայնքում, մեր երկրում։
Կազմակերպիչները համոզված են՝ խոսքից գործի անցնելու առաջին քայլը ավելի #էներգաիրազեկ դառնալն է։
Առաջիկայում նախատեսվում է նմանօրինակ #սրճա_էներգա_զրույցները անցկացնել ՀՀ Շիրակի, Լոռու ու Կոտայքի մարզերի 5 համայնքների շուրջ երեք տասնյակ բնակավայրերում։