Ապրանքանիշ՝ «Ճախարակ» ձեռագործ աշխատանքների խումբ
Բիզնես գործունեություն՝ ձեռագործ աշխատանքների պատրաստում. ասեղնագործություն, ուլունքագործություն, հելունագործություն, շյուղագործություն
Վայր՝ Լոռու մարզ, գ.Օձուն
էլ.հասցե՝ [email protected]
Հեռ.՝ 099689229
Մարիամ Ասրյանը շուրջ երկու տարի է Օձունում ձեռագործության խմբակ է բացել և համատեղում է ստեղծագործական աշխատանքը հիմնական ադմինիստրատիվ բնույթի զբասվածության հետ:
Սաների հետ աշխատանքը սկսել է ասեղնագործությունից, ապա խաչկար, ուլունքագործություն ու հելունագործություն են սովորել: «Ճախարակ» խումբն Օձունում իր տեսակով առաջինն է, որ տևական ժամանակ գործել է ու նույնիսկ փոքրիկ ցուցահանդես ունեցել: Ծրագրի շրջանակում ձեռք են բերել տարատեսակ թելեր ու ձեռքի աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ:
Այժմ Մարիամի գլխավոր նպատակն է, որ խմբի անդամները նոր հմտություններ ձեռքբերեն, խումբն ընդլայնվի ու հաճախակի ձեռքի աշխատանքների փոքրիկ ցուցահանդես-վաճառքներ կազմակերպեն, ստացված եկամուտն էլ ներդնեն խմբի զարգացման մեջ: