Գենետիկորեն ձևափոխված բույսերը ժամանակակից գյուղատնտեսական լուծու՞մ, թե՞ ռիսկ

Գենետիկորեն ձևափոխված բույսերը (GMO) արդեն չեն սահմանափակվում գիտական լաբորատորիաներով․ դրանք դարձել են գործիք, որը կարող է օգնել ֆերմերներին դիմագրավել ժամանակակից գյուղատնտեսության մարտահրավերներին: Շատերի պնդմամբ դրանք կարող են բարձրացնել բերքատվությունը, դիմադրել վնասատուներին ու կլիմայական փոփոխություններին, ինչպես նաև նվազեցնել քիմիական պարարտանյութերի և պեստիցիդների օգտագործումը՝ դրական ազդեցություն թողնելով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա:

Այնուամենայնիվ, GMO-ները նաև մտահոգություններ են առաջացնում. փորձագետները նշում են հնարավոր ռիսկերը կենսաբազմազանության համար, դիմացկուն վնասատուների զարգացումը և գյուղացիների կախվածությունը խոշոր սերմնաբուծական ընկերություններից: Այս թեման մանրամասն քննարկել ենք պրոֆեսիոր Տոմաշ Կիժևսկու՝ Լեհաստանում Օվկիանոլոգիայի ինստիտուտի կենսաբան և գենետիկայի մասնագետի հետ:

Նրա խոսքով, GMO-ները կարող են օգնել սննդամթերքի արտադրությունը բարձրացնել նույնիսկ աղքատ, աղի կամ անպտղաբեր հողերում, սակայն կարևոր է յուրաքանչյուր նոր մշակաբույսի խնամքով փորձաքննությունը և տեղական քաղաքականությունների ճիշտ իրականացումը:

«Մենք չենք կարող կանգնեցնել էվոլյուցիան, բայց ճիշտ օգտագործված GMO-ները նվազեցնում են վնասատուների ազդեցությունը և պաշտպանելու են բնական բուսականությունը»,- ասում է նա:

Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ գործում է համալսարանային մակարդակի ուսումնական ծրագիր օրգանական գյուղատնտեսության ոլորտում, ինչը շատ կարևոր քայլ է երկրի գյուղատնտեսության զարգացման համար:

 

Կիժևսկին ընդգծում է, որ Հայաստանում նման ծրագիրը մեծ հնարավորություն է տալիս համատեղելու գիտական մոտեցումները և տեղակ

ան փորձը՝ ապահովելու էկոլոգիապես առավել մաքուր արտադրանք: «Օրգանական գյուղատնտեսությունը կարևոր է, բայց այն միայնակ չի կարող բավարարել բնակչության աճող պահանջները։ Պետք է փորձել համատեղել նաև նոր տեխնոլոգիաների և GMO-ների խելամիտ կիրառում՝ միաժամանակ պահպանելով բնության ու գյուղական համայնքների շահերը»,- նշում է նա:

Այս համալսարանական ծրագիրը կարող է նաև աջակցել տեղական տնտեսությանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, խթանելով ազգային արտադրանքը և հզորացնելով Հայաստանի դիրքը միջազգային օրգանական ապրանքների շուկայում: Նման կրթական նախաձեռնությունները օգնում են նաև գիտական հետազոտությունների զարգացմանը, որտեղ փորձագետները ուսումնասիրում են կայուն ու անվտանգ գյուղատնտեսության զարգացմանը միտված փոխկապակցված բնապահպանական, տնտեսական և սոցիալական գործոնները:

Սակայն Հայաստանում արդեն 2 տարի է գործում է ԳՁՕ-ների մասին օրենք, որը սահմանափակում է դրանց լայն կիրառությունը՝ թույլատրելով միայն սահմանափակ տարածքում գիտական նպատակով ուսումնասիրությունները։

Մանրամասն՝ անգլերեն տարբերակում։

Կենսաբան Տոմաշ Կիժևսկու հետ հարցազրույցը վարեց ՀԻՄԿ ՀԿ անդամ, օրգանական գյուղատնտեսության փորձագետ, ագրոէկոլոգ Տաթև Լազարյանը