ԹԱՓON Միացի՛ր դասընթացին, դարձի՛ր համայնքիդ փոփոխության դեսպան
ԹԱՓON․ Դարձիր քո համայնքի փոփոխության դեսպան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է երիտասարդական Training of Trainers (TOT) դասընթաց՝
«Կանաչ պատասխանատվություն․ թափոնների կառավարում և արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ (ԱԸՊ)» խորագրով։
Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է 16–35 տարեկան երիտասարդների համար՝ դառնալու իրենց համայնքի «կանաչ» փոփոխության դեսպաններ և ձեռք բերելու գործնական գիտելիքներ թափոնների կառավարման, բնապահպանական պատասխանատվության և քաղաքացիական մասնակցության ոլորտներում։
Դասընթացի նպատակն ու բովանդակությունը
Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները թափոնների կառավարման ոլորտում՝ խթանելով նրանց ակտիվ և իմաստալից մասնակցությունը որոշումների կայացման և իրականացման գործընթացներին։
Դասընթացը կներառի․
- 10 առցանց կրթական հանդիպում՝ ոլորտային փորձագետների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ,
- Շրջայցեր և այցեր թափոնների կառավարման մասնագիտացված կառույցներ ու ենթակառուցվածքներ,
- Համագործակցության հարթակներ ոլորտային մասնագետների, կազմակերպությունների և պետական մարմինների հետ,
- Իրազեկման գործողությունների մշակման հնարավորություն՝ սեփական համայնքում,
- Կամավորության և մասնակցության հավաստագիր՝ ծրագրի ավարտին։
Ինչ կստանաս դասընթացից
Դասընթացի ավարտին մասնակիցները․
- Կստանան ամբողջական պատկերացում թափոնների կառավարման գործընթացների և դրանց նշանակության մասին՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում,
- Կծանոթանան ոլորտում ներգրավված հիմնական դերակատարներին և նրանց պատասխանատվության շրջանակներին
- Կսովորեն տարբերակել թափոնների տեսակները և դրանց կառավարման մեխանիզմները,
- Կիմանան, թե ինչ է արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը և ինչպես է այն ազդելու իրենց կյանքի վրա,
- Կքննարկեն ԱԸՊ օրենքի նախագիծը և երիտասարդների դերը դրա իրականացման գործընթացում։
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան «ԱԸՊ իրազեկ դեսպան» կարգավիճակ, հատուկ բեյջ և գործիքներ՝ համայնքային իրազեկման և կրթական գործողություններ իրականացնելու համար։
Դասընթացի ձևաչափն ու մասնակցության պայմանները
- Ձևաչափը․ հիբրիդային՝ 80% առցանց և 20% առերես հանդիպումներ
- Տևողությունը․ նոյեմբեր – դեկտեմբեր
- Մասնակցության պահանջներ․
- Տարիք՝ 16–35 տարեկան
- Հետաքրքրվածություն բնապահպանության, համայնքային զարգացման և երիտասարդական մասնակցության թեմաներով
- Պատրաստակամություն ամբողջական մասնակցության և հետագա գործողությունների իրականացման
Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 25
Գրանցման հղում՝ https://forms.gle/cqcUdEbXrBS1MSt29
Կազմակերպիչներն ու գործընկերները
Դասընթացը կազմակերպում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն՝
Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող
«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում։
Ծրագիրը կյանքի է կոչվում Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ։
Միացի՛ր ԹԱՓON նախաձեռնությանը, սովորի՛ր, գործի՛ր և դարձի՛ր քո համայնքի դրական փոփոխության շարժիչ ուժը։
#թափON #ԱԸՊ #EPR #ԿանաչՊատասխանատվություն #ԹափոններիԿառավարում #TOT #երիտասարդ
