Slide - Ինֆոգրաֆիկա - Բառարան «Էներգաարդյունավետության և
վերականգնվող էներգիայի վերաբերյալ
իրազեկության մակարդակի բարձրացում»
- Խաղ - Կրթական նյութեր

Slide Ի՞նչ և ինչպե՞ս Այս ջերմառատ նախաձեռնության հիմնական նպատակն է հայաստանյան մի շարք համայնքների բնակիչներին փոխանցել էներգաարդյունավետության, վերականգնվող և այլընտրանքային էներգիայի վերաբերյալ ամփոփ և, որ ամենակարևորն է, կիրառելի գիտելիքներ՝ ցույց տալու թե ինչպես առօրյա կյանքում իրականացվող սովորական գործողություններն անգամ կարող են դառնալ էներգիայի խնայողության և արդյունավետ բաշխման գործիքներ։ Առաջիկայում քննարկելու ենք, թե ինչպես, հատկապես գյուղական համայնքներում, նվազեցնել բնական սահմանափակ ռեսուրսների օգտագործումը՝ փոխարինելով դրանք այլընտրանքներով։ Օգնելու ենք այդ համայնքների բնակիչներին վերանայել իրենց վարքագիծը՝ ամենօրյա կյանք ներմուծելով էներգաարդյունավետության արդեն իսկ փորձարկված և իրենց արդյունավետությունը հաստատող մեխանիզմներ։ Կրթաճանաչողական բազմաբնույթ նյութեր, գործնական խորհուրդներ, խաղեր ու մրցույթներ. նախաձեռնության շրջանակում ոչ միայն կքննարկենք աշխարհի տարբեր անկյուններում էներգիայի արդյունավետ սպառման մասին մշակված գաղափարները, այլև կփորձարկենք դրանց արդյունավետությունը մեր երկրում, մեր համայնքում, մեր տանը։

Slide Ո՞ւմ համար, ո՞ւմ հետ Այս կենսական նշանակություն ունեցող գիտելիքն ու հմտությունները համայնքներին փոխանցելու համար որպես հիմնական հասցեատեր ընտրել ենք ամենաակտիվ ու շարժուն բնակիչներին՝ դպրոցահասակ երեխաներին, երիտասարդներին և «տան կրակը վառ պահող» տնային տնտեսություն վարող կանանց։

Slide Ո՞րտեղ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Շիրակի, Լոռու ու Կոտայքի մարզերի 5 համայնքների շուրջ երեք տասնյակ բնակավայրերում Պաշտոնական ցանկ

Facebook

Comments Box SVG iconsUsed for the like, share, comment, and reaction icons

This message is only visible to site admins
Problem displaying Facebook posts.

Error: Error validating access token: The session has been invalidated because the user changed their password or Facebook has changed the session for security reasons.
Type: OAuthException
Code: 190
Subcode: 460

Join us on Facebook