Երեք ազգերի պատմություն. կանանց հզորացում կլիմայի փոփոխության հարմարվողականության լուծումների համար` ավանդական գիտելիքների միջոցով

Հոդվածի ստեղծմանը մեծապես նպաստել ենԱրևելյան Եվրոպայի,

Կովկասիև Կենտրոնական Ասիայի Կլիմայի գործողությունների ցանցի (CAN EECCA) կողմից

կազմակերպված Կլիմայական երկխոսություն 2024-ի ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները:

 

Կլիմայի փոփոխության վերաբերյալ բանավեճը տարեցտարի ակտիվանում է, իսկ գլոբալ տաքացումը այլևս անհնար է անտեսել: Ջերմաստիճանի բարձրացումը և ավելի հաճախակի էքստրեմալ եղանակային իրադարձությունները զգալի ազդեցություն են թողնում գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների վրա՝ ընդգծելով հարմարվողականության միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը: Համայնքների դերն այս գործընթացներում կենսական է:

Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (EECCA) երկրները ևս զերծ չեն մնացել այս բացասական ազդեցություններից: Լեռնային շրջանների համայքներում կանայք տնային տնտեսությունների հիմնական կառավարողներն են: Նրանց զբաղեցրած դիրքը կլիմայի հարմարվողականության հարցերում առաջատար է: Այս համայնքներում կանայք վճռորոշ դերակատարում ունեն ներառական, կայուն և ճկուն ռազմավարությունների մշակման գործում, ինչը նրանց դնում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում:

Ավանդական գիտելիքը և ժամանակակից հարմարվողականությունը Հայաստանում

Ծանոթանանք Գոհարին՝ երիտասարդ հայ ֆերմերին, ով մարմնավորում է նորարարության և ավանդույթի ոգին գյուղատնտեսական պրակտիկայում: Գոհարը վերապատրաստվել է AgriCamp ծրագրի շրջանակներում (https://www.facebook.com/agricamprogram, https://agricamp.icare.am/goal-1/) և հանդիսանում է կին ագրոձեռներեցների զարգացող շարժման մասը, ում հնարավորություն է ընձեռնվել ներդնել նորարարական լուծումներով գյուղատնտեսության կլիմայամետ գործելակերպեր՝ բարձրացնելով արտադրողականությունն ու եկամտաբերությունը:

Գոհարը ծնվել և մեծացել է Կոտայքի մարզի սրտում՝ Թեղենիք գյուղում, և երկրագործությունը նրա համար ավելին է, քան պարզապես գոյատևման միջոց. այն խորապես արմատացած ապրելակերպ է: Քարքարոտ տեղանքը և եղանակային անկանխատեսելի օրինաչափությունները վաղուց արդեն Թեղենիքում լուրջ մարտահրավեր են դարձել գյուղատնտեսության համար՝ վտանգելով համայնքում տասնամյակներ շարունակ մշակվող ավանդական մշակաբույսերի աճեցումը:

Կիրառելով վերապատրաստումից ստացված նոր գիտելիքը՝ Գոհարն արձանագրեց արտադրողականության զգալի աճ՝ կարտոֆիլի բերքատվությունը 4-5 տ/հա-ից հասնելով 6-8 տ/հա-ի։

Այս բարելավումները հիմնականում պայմանավորված են գյուղատնտեսական նորարարական գյուղատնտեսական գործելակերպերի կիրառմամբ (առավել կենսունակ սերմերի ընտրություն, ոռոգման ռեժիմների սահմանում և այլն) և կլիմայի փոփոխության ազդեցության փաստահեն ըմբռնմամբ:

 

«Կարտոֆիլը երկար վեգետացիա ունեցող մշակաբույս է, և այդ ճամփորդությունը սկսելիս անհրաժեշտ է զինվել համբերությամբ: Լավ բերքատվություն ապահովելու գլխավոր գրավականը հիվանդություններից զերծ սերմացուի ընտրությունն է»,- ասում է Գոհարը:

Կլիմայակայուն սորտերի ընտրությունը Թեղենիք համայնքին հնարավորություն տվեց բազմազանեցնել գյուղատնտեսական արժեշղթաները և բացահայտել նորերը: Բերքի տեսակավորման (ըստ որակի և չափի), ինչպես նաև դասակարգված պահեստավորման տեխնիկայի կիրառումը հանգեցրեց շուկայավարման վարքագծի փոփոխության. ցածրորակ արտադրանքի ավելի վաղ արտահանումը շուկա հնարավորություն ստեղծեց նվազեցնել բերքի

որակազրկման հետևանքով առաջացած ֆինանսական կորուստների ռիսկը:

Ցանքաշրջանառության և հողի բարելավման գործնական հմտությունների ձեռքբերումը՝ մուլչապատման (ցանքածածկում), օրգանական պարարտանյութերի, վնասատուների դեմ բնական միջոցների, ջրի կառավարման սխեմաների (կաթիլային ոռոգում և ոռոգման ժամանակացույց) կիրառումը հանգեցրեց ավելի քան 200 կին ֆերմերների տնտեսությունների բերքատվության աճին:

«Ուսուցանված գյուղատնտեսական գործելակերպերի զուգակցումը աճեցվող մշակաբույսերը բարձրարժեք սորտերով (բրոկկոլի, ռուկոլա, հայկական վարունգ) փոխարինման հետ մեծացեց եկամտաբերությունը, քանի որ մեր առջև բացվեցին սահմանափակ հողային ռեսուրսներից առավելագույն բերքի ստացման և միաժամանակ՝ շուկայի ավելի լայն, հնարավորություններ»,- նշում է Գոհարը։

Գոհարի պատմությունը կին ֆերմերների ներուժի մասին, ովքեր ոչ միայն հանդիսանում են գնյուղատնտեսական ավանդույթների պահապանները, այլև կրում են նորարարական կլիմայամետ ռազմավարություններ կիրառելու կամավոր պատասխանատուները ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում:

 

Ավանդական գիտելիքի Ղրղզստանի օրինակներ

Այժմ ծանոթանանք Ղրղզստանում ավանդական բուսաբույժ Ժանարա Ալգոժոևային: Ժանարան ծնվել է հովվի ընտանիքում և իր ամբողջ մանկությունն անցկացրել է Չույ գավառի Սուսամիր լեռնային մարգահովիտներում։ Նրա մանական հիշողություններում վառ է դեղաբույսերի վայրի հավաքով զբաղվող տատիկի կերպարը, և դեղաբույսերի բույրը:

Ժանարան ներկայացնում է, որ բուժիչ դեղաբույսերի հարուստ բազմազանության շնորհիվ Ղրղզստանի կենսաբազմազանությունը եզակի է Կենտրոնական Ասիայում, իսկ երկրի ռելիեֆն ու կլիմայական պայմանները յուրահատուր միջավայր են ստեղծում դեղաբույսերում կենսաբանական ակտիվ նյութերի բարձր պարունակության համար:

 

Ժանարան կիսվում է բուժիչ բույսերի հավաքման իր փորձով՝ ընդգծելով դրանց բուժիչ հատկությունների պահպանման համար խնամքի պայմանների կարևորությունը, հավաքման և չորացման ճիշտ ձևերի և ժամկետների ապահովումը:

Սակայն Ժանարայի աշխատանքը վերաբերում է ոչ միայն մարդկանց բժշկելու, այլև շրջակա միջավայրի խնամքին և ավանդական գիտելիքի սերնդեսերունդ փոխանցմանը:

«Ամանաթ-Օմուր» հանրային հիմնադրամի ստեղծմամբ (https://www.facebook.com/amanatomurfund/?profile_tab_item_selected=mentions&paipv=0&eav=AfaB-gnLt_Sld2PduZSkHBvPkwPrP7oiIIO84qCRhali_GmB9jXBD8fi-0QpQK_n2Y4&_rdr) 2014թ. Ժանարան կարևոր քայլ կատարեց ավանդական գիտելիքների պահպանման և տեղական բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ:

Հիմնադրամի նախաձեռնությունները նպատակաուղղված են տեղաբնակ կանանց և համայնքի անդամների կրթությանը, ինչը կնպաստի ոչ միայն կենսաբազմազանության և մշակութային ժառանգության պահպանմանը, այլև կբարելավի տեղի բնակիչների կյանքի որակը:

Ղրղզստանում առաջին նախադպրոցական էթնոբուսաբանական այգու հիմնումը նշանակալից քայլ էր:«Պատանի բնագետ» բնապահպանական ակումբի անդամների ակտիվ մասնակցությունը դպրոցականներին թույլ տվեց ձեռք բերված տեսական գիտելիքը կիրառել գործնականում:

Այսպիսով, Ղրղզստանի օրինակը ևս ապացուցում է ավանդական գիտելիքի կարևորությունը արժեշղթաների կենսունակության հարցում:

 

Սերմերից մինչև հաջողություն.  միկրոկանաչու անհող աճեցում Ուզբեկստանում

Ներկայացնենք չորրորդ առաջատարին՝ Գյուլզար Տորենիյազովային Ուզբեկստանի Կարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունից նորարար գյուղատնտեսական ինժեներ, գործարար և մենթոր  ով զբաղվում է տնային պայմաններում միկրոկանաչների աճեցմամբ: Գյուլզարը Արալյան ծովի ավազանի միջազգային ինովացիոն կենտրոնի (IICAS) մասնագետ է։

Արալյան ծովի տարածաշրջանը մեծապես տուժում է երաշտներից և կլիմայական խիստ պայմաններից, որոնք բացասաբար են անդրադառնում հողի և բերքի վրա: Կլիմայական խնդիրներով մտահոգությունը Գուլզարին տարավ ահագնացող մարտահրավերների լուծումներ փնտրելու ուղիով: Փակ գրունտի պայմաններում աճման եղանակների և միկրոկանաչների վերաբերյալ փոքրիկ համացանցային հետազոտությունը սկիզբ դրեց այս պատմությանը: Գուլզարն անմիջապես հասկացավ, որ սա այն է, ինչ նա փնտրում էր: 2022 թվականին, իր մտահղացումը իրագործելու նպատակով, նա դիմեց Tech4Impact-ի (https://t.me/greentechkarakalpakstan/576) և UNDEF-ի “Կանանց Greentech Startup” զարգացման ծրագրին և շահեց 2000 ԱՄՆ դոլար:

Գյուլզարն ասում է. «Ես ծնվել և մեծացել եմ գյուղում։ Ինչպես գյուղի բոլոր երեխաները՝ աշխատել դաշտում, սակայն ինձ հաջողվում է բույսերը մյուսներից ավելի լավ խնամել։ Այժմ թրենդային է «կանաչ մատեր» անվանել նման մարդկանց (թեթև ձեռք. այսպես են անվանում այն ​​մարդուն, ով անգամ մի «չոփ» հողի մեջ գցելիս և ծաղկում է): Սերմնաբուսակ աճեցնելու բոլոր մանրամասները իմացել եմ համացանցից և շատ սխալներ թույլ տվել, քանի որ կան բազմաթիվ որոգայթներ, որոնք չեն քննարկվում հրապարակայնորեն»։

Միկրոկանաչիները երիտասարդ, սննդատարրերով հարուստ բանջարեղեն են, որոնք հեշտությամբ կարելի է աճեցնել փոքր տարածքում, ներառյալ բնակելի տները: Դրանք վիտամինների և հանքանյութերի արժեքավոր աղբյուր են: Միկրոկանաչիներն աճեցնում են տարբեր բույսերի սերմերից՝ սպանախ, բողկ, մանանեխ, ռեհան և այլն։ Միկրոկանաչու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հավաքվում են առաջին տերևների փուլում։ Միկրոկանաչու արտահայտիչ համն ու բույրն ուղեկցվում է գեղեցիկ տեսքով, ինչն այն դարձնում է լուրջ բաղադրիչ խոհարարության մեջ:

Միկրոկանաչիների հիդրոպոնիկ աճեցման հիմնական առավելությունն այն է, որ դրանք աճում են առանց հողի, ունեն բավական կարճ վեգետացիոն շրջան՝ 10-20 օր, ապահովում են մինչև 90% ջրախնայողություն (https://direct.farm/post/gidroponika-vs-akvaponika-sravnitelnyy-analiz-24760), զերծ են հողի մասնիկներից, սննդանյութերի մատակարարումը դյուրին է անգամ քաղաքային միջավայրերում, քանի որ այն աճեցնելիս օգտագործվում են ռեսուրսների նվազագույն քանակներ։ Սա կլիմայի փոփոխության ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսական լավագույն դիմայուն պրակտիկաներից է: Գուլզարն իր տան նկուղում մեծածավալ միկրոկանաչի է արտադրում և դրանք վաճառում տեղական շուկայում և ռեստորաններում:

Միկրոկանաչիների արտադրության մեջ հսկայական հաջողություն գրանցելուց հետո Գուլզարը որոշեց կիսվել իր փորձառությամբ Նուկուսում (Կարակալպաքստան) ապրող հաշմանդամություն ունեցող կանանց:

«Աշխատանքային նախագիծ մշակելու համար ես մասնակցեցի Startup-երի մրցույթին և ստացա դրամաշնորհ Ուզբեկստանի Հանրապետության նորարարական զարգացման նախարարության կողմից: Իմ նախագծի նպատակը ոչ միայն ապրանքի վաճառքից տնտեսական օգուտ ստանալն էր, կանանց ուսուցանելը, թե ինչպես տանը օրգանական պարեն աճեցնել սեփական կարիքների և վաճառքի համար»,- ասում է Գուլնազը:

Միկրոկանաչիների աճեցումը իդեալական լուծում է սահմանափակ շարժունակությամբ անհատների համար, համեմատած ավանդական գյուղատնտեսության հետ, որը պահանջում է մեծ ծանրաբեռնվածություն և ահռելի բացօթյա աշխատանք: Այսպիսով, տանը միկրոկանաչի աճեցնելով՝ այս կանայք կարող են բարելավել իրենց տնային տնտեսությունը՝ միաժամանակ ակտիվորեն մասնակցելով կայուն, կլիմայական պայմաններին դիմակայող գյուղատնտեսությանը: Գուլզարը պատմում է, որ մասնակիցները ոչ միայն ձեռք են բերել արժեքավոր գիտելիքներ և փորձ, այլև ստեղծել են օգտակար ցանց, որը կարող է օգնել իրենց հետագա մասնագիտական ​​և անձնական կյանքում։

«Ես ուրախ եմ, որ տեսնում եմ կանանց առողջ սնվելու ցանկությունը: Միկրոկանաչների աճեցման վերաբերյալ դասընթացը ընդունվեց մեծ հետաքրքրությամբ: Ես ինձ լիարժեք եմ զգում այն մտքից, որ կարողանում եմ  խորհուրդներով և փորձով օգտակար լինել կանանց գտնել այն, ինչ իրենց դուր է գալիս և հարմարվել ներկա իրավիճակին»,- ամփոփում է Գուլզարը: